Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.04.2014 | 00:08

Ահա Տիրոջ աչքը մեղավորների այդ թագավորության վրա է. «Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Հակոբի տունը,- ասում է Տերը։- Ահա ես հրաման եմ տալիս ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ այնպես, ինչպես հեծանոցով ցորենն են զատում, և ոչ մի մանրուքը գետին չի ընկնի։ Սրով պիտի վախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին, թե «չարիքները չեն մոտենա մեզ, չեն հասնի մեզ վրա»։


Ամոս 9. 8-10

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ